8,9 միլիարդ դրամ հատկացվեց 50,7 կմ ճանապարհների հիմնանորոգմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
22.07.2021 | 11:40Կառավարությունը 8,9 միլիարդ դրամ կհատկացնի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 22-ի նիստում։
Ընդհանուր առմամբ, վերակառուցվող ճանապարհների երկարությունը կկազմի 50,7 կիլոմետր, որից 45 կիլոմետրը միջպետական նշանակության ճանապարհ է։