Անհնար է ասել` հեղափոխությունից հետո քանի հոգի մշտական վերադարձավ Հայաստան. Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհնար է տվյալներ ներկայացնել, թե քանի հոգի է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո տրված խոստմանը, թե հայրենադարձության «բում» է լինելու և հարցին, թե քանի՞ մարդ եկավ Հայաստան:

«Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: «Բումը» տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ հասկանալ: Իհարկե, և քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Նա նաև անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում Հայաստանում և պետք է սփյուռքից «բերման ենթարկել» մեր հայրենակիցներին:

«Աշխատատեղեր ապահովելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրանադարձության հետ կապված առկա է»,- նշեց Սինանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: