Հայաստանում քովիդի թվերն աճում են. փոխնախարար

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել ու արդեն հատել է օրական 200 դեպքի շեմը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Եթե նախորդ շաբաթ մենք գրանցում էինք մաքսիմում մինչև 200 դեպք, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք, և երեկ հայտարարել ենք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել»,- ասաց նա` հավելելով, որ ԱՆ կանխատեսումներով` աճի նման տենդենցը շարունակվելու է նաև մոտակա օրերին։

Փոխնախարարը նշեց նաև, որ կորոնավիրուսային համաճարակային իրավիճակը լարված է ամբողջ տարածաշրջանում ու նաև Եվրոպայում։ Սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների տոկոսը բարձր է, նրա դիտարկմամբ` հոսպիտալացման ու մահվան դեպքերը հիմնականում գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն։

Նանուշյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին պատվաստվել մինչև կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի ուժգնացումը։

Մանրամասները՝ տեսանյութում: