Հունիսին աշխատատեղերի աճի ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Հանրապետությունում հունիս ամսին ևս շարունակվել է աշխատատեղերի թվի աճի տենդենցը՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ ներկայացնել արձանագրված ցուցանիշները:

«Վերջին ամիսների շարունակաբար աշխատատեղերի աճը իր վարքագիծը պահպանել է նաև հունիս ամսվա ընթացքում: Մասնավորապես՝ գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից և 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հատկանշական է նաև, որ հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 19 մլրդ դրամով, 2019-ի համեմատ՝ 26 մլրդ դրամով և 2018-ի համեմատ՝ 40 մլրդ դրամով:

«Բարձր ցուցանիշ է գրանցվել նաև վճարվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի առումով: Առաջին անգամ ամսական կտրվածքով եկամտային հարկի չափը հասել է շուրջ 30 մլրդ դրամի, այս ցուցանիշը նույնպես էականորեն տարբերվում է նախորդ տարիների հունիս ամիսների ցուցանիշից: Բարձր է ստացվել նաև միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ: Առաջին անգամ ընդհանուր աշխատատեղերի թիվը նույնպես ամենաբարձրն է գրանցվել՝ վճարվող և չվճարվող աշխատատեղերի մասին է խոսքը՝ այն կազմել է 695 հազար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ են հավաքագրել, քան 2018 թվականին, և սա այն պարագայում, որ եկամտային հարկի դրույքաչափն էականորեն իջեցրել են:

«Ուզում եմ ասել, որ սա այն կոնկրետ դեպքն է, որ կառավարության մտահղացումն իրականություն է դարձել: Այն ժամանակ, երբ մենք եկամտահարկը համահարթ էինք դարձնում, ասում էինք, որ մեր նպատակային թիրախներից մեկը եկամտահարկի հավաքագրման ավելի մեծ ծավալներ ունենալն է, և այդ նպատակն իրագործված է միջնաժամկետում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում: