Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, և վերահսկողությունը նպատակին չի ծառայում: …

