Արցախում մոտ 1,175 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Լուրեր

13.01.2025 | 13:11
ՆԱՏՕ-ի ինը երկրներ զորավարժություններ կանցկացնեն Բալկաններում
13.01.2025 | 13:02
Զբոսաշրջությունը մոտ 7 %-ով նվազել է. նախարարը թվեր ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:58
Ծովինար Վարդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
13.01.2025 | 12:58
Նիկոլ Փաշինյանին հարց եմ ուղղել, պատասխան չկա. առանց մեզ լսելու` օրենք են ընդունել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:55
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
13.01.2025 | 12:51
Ինֆորմացիայի պակասից է․ կարծում եմ, բավարար չափով չենք ներկայացրել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:40
ՌԴ-ում Իրանի դեսպանը բացահայտել է Մոսկվա-Թեհրան ռազմավարական համագործակցության համաձայնագրի մանրամասները
13.01.2025 | 12:36
Չենք աշխատելու, ազգին ոտքի ենք հանելու. «Ոսկու շուկայի» աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:31
Կատալիզատորների գողությունը 12 անգամ նվազել է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:22
Տուգանքի համար նորմալ սերվիս պիտի մատուցենք մարդկանց՝ սկսած մեր թերլցված գծերից․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
13.01.2025 | 12:14
Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2025 | 12:05
Ոսկու շուկայի աշխատակիցների ակցիան ընդդեմ հարկերը բարձրացնելու՝ Կառավարության որոշման. ՈՒՂԻՂ
13.01.2025 | 12:02
«Երևան ավտոբուս»-ը 225 վարորդի թափուր հաստիք ունի, Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը 24-ի է հասել․ ԼՈՒՐԵՐ
13.01.2025 | 11:57
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Կալիֆորնիայի հրդեհներից տուժածներին, այդ թվում՝ հայ համայնքին․ Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 28.04-02.05.2023 թ. դրությամբ:

«Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,175 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից: Վերջին 4 օրը այդ թիվը աճել է մոտ 20 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձ, ներառյալ՝ 570 երեխա: Նրանց մի մասն արդեն վերադարձել է տուն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 190 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (142 օրվա ընթացքում մարդկանց 347,900-ի փոխարեն՝ 1,837 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ միայն 58 ելքի և մուտքի դեպք):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 53 անգամ քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (142 օրվա ընթացքում 130,640-ի փոխարեն՝ 2,483 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 28 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (142 օրվա ընթացքում մոտ 56,800 տոննայի փոխարեն՝ 4,421տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 82 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 76 օր շարունակ ամբողջական կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջապես խափանված է արդեն 113 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 270 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 30 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: