Ասաց` իջի´ր ավտոբուսից. ծխող ու հեռախոսով խոսող վարորդների անլուծելի դարձած խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Քաղաքացիներից մեկի բողոքի հիման վրա երևանյան երթուղիներից մեկը սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ Քաղաքացին ահազանգել էր, որ վարորդը վարելու ընթացքում հեռախոսով է խոսում, ծխում և ծխախոտի մնացորդը դուրս նետում պատուհանից, իսկ ուղևորներին պարտադրում, որ ուղեվարձը արկղում գցելու փոխարեն՝ իրեն տան։

«Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն ավտոբուսում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը դիտել ու հաստատում է՝ վարորդն իրեն իսկապես ադեկվատ չի պահել։

«Ուղևորին ասել է՝ մանրադրամը տվեք ինձ, չի թողել, որ գցեն արկղի մեջ: Այո՛, ծխել է և ծխախոտը դուրս նետել, այդ ամենը ֆիքսված է»,- ասաց Մանուկյանը։

«Zhongtong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից, բայց այս դեպքն ամենևին էլ միակը չէ։ Մենք ևս պարբերաբար արձանագրել ենք, որ ավտոբուսների վարորդները վարելու ընթացքում թե՛ ծխում են, թե՛ հեռախոսով խոսում, և նրանց անգամ չի զսպում ավտոբուսներում տեսախցիկների առկայությունը։

Փողոցում մեր հարցմանը մասնակից գրեթե բոլոր քաղաքացիները նշեցին, որ հաճախ են ականատես լինում նման դեպքերի, բայց նախընտրում են վարորդին չզգուշացնել, որպեսզի կոնֆլիկտ չծագի։

Երևանի ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովն ասում է՝ վարորդներին անգամ տեսախցիկի առկայությունը չի զսպում, քանի որ վերահսկողություն չկա, այդ տեսագրությունները որևէ մեկը չի նայում։ Ըստ նրա՝ տրանսպորտի ոլորտը չի բարեփոխվում, քանի որ խոստումների առումով քաղաքային իշխանությունն առաջատար է, բայց գործի առումով՝ ոչ։ Որպես ասվածի վկայություն՝ Ավանեսովը հիշեցնում է Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք խոստացված տրանսպորտի կառավարման կենտրոնը, որտեղ օպերատորները պիտի հետևեին տեսագրություններին և ցանկացած պահի վերահսկեին հասարակական տրանսպորտը։

Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ կենտրոնը կառուցվում է, հավանաբար, սեպտեմբերին պատրաստ կլինի, և օպերատորները կկարողանան օնլայն հետևել տեսագրություններին։

«Խոսքը մեկ ավտոբուսի մասին չէ, մենք լսում ենք, որ կա տեսախցիկ, բայց հեշտ չէ հետևել 500 տեսախցիկի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա տեսախցիկներին հետևում են այն դեպքում, երբ որևէ բողոք կա, ինչպես, օրինակ, վերջին դեպքն էր։

Տեսագրություններին վարորդները հասանելիություն չունեն, չեն կարող ջնջել դրանք  կամ պարզապես անջատել տեսախցիկները՝ վստահեցնում է ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

Այն, որ քաղաքացիները մանրադրամ չեն ունենում և գումարը տալիս են վարորդին, նաև միասնական տոմսային համակարգի բացակայության պատճառով է՝ ասում է ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։ Տոմսային համակարգի ներդրում խոստացվել էր դեռևս Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք, Հրաչյա Սարգսյանը ևս խոսել էր դրա անհրաժեշտության մասին, սակայն գործուն քայլեր այդպես էլ չենք տեսել։

Աշոտ Սարգսյանն այսօր ասաց՝ շուտով պիլոտային տարբերակով տոմսային համակարգ ներդրվելու է գերմանական «Ման» ավտոբուսներում․ գործընթացն արդեն մեկնարկել է։ Բայց, նրա կարծիքով, Պարեկային ծառայությունն էլ պիտի հետևողական լինի, որպեսզի վարորդները չծխեն ղեկին, քաղաքացիներն էլ պիտի չտրվեն էմոցիաներին և գումարը գցեն արկղի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան