ԱՄՆ երկնքում կրկին անհայտ ծագման օդապարիկ է հայտնվել․ զինվորականները հետևում են դրա տեղաշարժին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ամերիկացի զինվորականները հետևում են ԱՄՆ երկրի երկնքում հայտնված ևս մեկ օդապարիկի, որի ծագումն անհայտ է, և այս պահին այն ակնհայտ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Հաղորդվում է, որ օբյեկտն անցել է Հավայան կղզիների վրայով, բայց դեռևս չի թռել արգելված տարածքներից որևէ մեկի վրայով և ներկայում վտանգ չի ներկայացնում օդային երթևեկության կամ ազգային անվտանգության համար կամ որևէ ազդանշան չի փոխանցում: Այն դանդաղ շարժվում է դեպի Մեքսիկա։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ պարզ չէ՝ սա օդերևութաբանակա՞ն օդապարիկ է, թե՞ այլ բան, բայց ԱՄՆ-ն այս օբյեկտին կհարվածի, եթե մոտենա ցամաքին։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ այս օդապարիկը չի պատկանում Չինաստանին, սակայն դեռ փորձում են պարզել դրա ծագումը։

Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին ամերիկացի զինվորականները խոցել էին չինական օդապարիկ, որը նրանք համարել էին լրտեսական։ Հաղորդվում է, որ օդապարիկի հայտնաբերումը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել, ինչի արդյունքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել էր Չինաստան կատարելիք այցը։

Տաթև Ֆռանգյան