Ապրիլի 2-ին Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն էր։ Այս առիթով Սպուտնիկի ադրբեջանական ծառայությունը հրապարակում է արել՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրների են բախվում Ադրբեջանում աուտիզմ ունեցող մարդիկ։ Թեմայի վերաբերյալ մանրամասներ է պատմել Birgə və Sağlam հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար Այթեն Էյնալովան, որի որդին ևս աուտիզմ ունի։ Էյնալովան հարցազույցում ներկայացրել է, թե հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ինչ …

