2022-ին բանկային և կենսաթոշակային ակտիվները գրանցել են բարձր աճի տեմպեր․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Բոլորը

Հայաստանում 2022 թվականին վարկերն աճել են 16 տոկոսով, ընդ որում՝ նվազել է չաշխատող վարկերի կշիռը, իսկ ավանդներն աճել են առանջանցիկ տեմպերով: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս Գալստյանը հայտնեց, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ բարձր անորոշությունների միջավայրում 2022-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք, բանկային և կենսաթոշակային ակտիվները գրանցել են բարձր աճի տեմպեր։

«Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, ինչը համադրելի է եղել 2020 թ-ին նախորդող մինչկորոնավիրուսային տարիների միջին աճի տեմպերին: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ ավանդներն առաջանցիկ են աճել: Այսինքն՝ Հայաստանի ֆինանսական համակարգ ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով պայմանավորված՝ ունենք մի իրավիճակ, երբ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճին»,-ասաց Գալստյանը:

Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով: Սպառողական, գյուղ և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը: ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսական բարձր աճի պայմաններում վարկավորման աճն ուղեկցվել է նաև վարկային պորտֆելի որակի բարելավմամբ: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ՝ թե իր երկարաժամկետ միջինից, թե նախքան համավարակի շոկը գրանցված մակարդակներից:

ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ նախորդ տարիների տևական ժամանակահատվածի ընթացքում արձանագրված ցածր շահութաբերությունների համեմատությամբ՝ 2022-ին բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է:

«Նախորդ և ընթացիկ տարիներին բարձր գնաճային միջավայրով և սպասումներով պայմանավորված՝ քաղաքականության տոկոսադրույքի էական բարձրացման պայմաններում առկա և նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքների աճը հարաբերական փոքր է եղել: Բանկերի շահութաբերության, կապիտալազինվածության և իրացվելիության բարձր մակարդակը հնարավորություն է ընձեռել նրանց ձեռնպահ մնալ վարկերի տոկոսադրույքների մեծ չափով բարձրացման ուղղությամբ ճշգրտումներից: Բացի այդ՝ վարկային տոկոսադրույքների աճի մեղմմանը նպաստել է նաև բանկերի միջև առկա բարձր մրցակցությունը և տարվա ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցների ներհոսքը բանկային համակարգ: Արդյունքում, տարվա ընթացքում վարկերի սպասարկման ծախսերի աճը չափավոր է եղել, իսկ վարկերի սպասարկման բեռը՝ նվազել»,- նշեց Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։