ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ
ՌԴ խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից` տուժածներ չկան:
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։