Հրադադարի պայմաններում Սուդանի մայրաքաղաք Խարթումից տարհանված Իտալիայի քաղաքացիների առաջին խումբը ժամանել է Հռոմ։ Սուդանից հեռացած օտարերկրացիների թիվն արդեն հազարների է հասնում, հաղորդում է Euronews-ը։ Կառավարական բանակի և «Արագ արձագանքման ուժեր» ռազմական խմբավորման միջև շարունակվող դիմակայությունն արդեն հանգեցրել է ավելի քան 420 զոհի և 3700 վիրավորի։ Երեքշաբթի վաղ առավոտյան հակամարտության երկու կողմերը սոցիալական ցանցերի միջոցով հաստատել …

