Դահլիճում երկերեսանիության ժամանակակից սիմպոզիում ունենք, վայելեք. պատգամավորը` դատավորի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց Արմեն Դանիելյանի թեկնածությունը։

Թեկնածուի գործունեությունն արժանացավ ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, հետաքրքրվեց․ «Պարո՛ն Դանիելյան, ընդամենն ուզում էի ձեզ զգուշացնել, որ ձեր դատական գործերից մեկով անցած ամբաստանյալի փաստաբանների շարքը դատական դահլիճում ամբողջական չի եղել։ Մի մասն այստեղ են, խեղաթյուրում ու արժեզրկում են պատգամավորի գործառույթները և դերակատարումը։ Օրինակ՝ պարոն Դանիելյան, ձեզ հայտնի՞ է, թե նույն Մնացական Մարտիրոսյանը ո՞ր թվականից է աշխատում դատական համակարգում կամ գոնե հանդիսանում դատավոր»։

Արմեն Դանիելյանը պատասխանեց, որ ստույգ տարեթիվը հիշել չի կարող, բայց կարող է ասել, որ իրենից շատ ավելի առաջ ժամանակահատվածում է աշխատել պարոն Մարտիրոսյանը․ «Երբ ես դատավոր եմ դարձել, պարոն Մարտիրոսյանն, իմ ընկալմամբ, երևի թե բավական երկար ժամանակ արդեն իսկ պաշտոնավարել է»։
«Դահլիճի այս հատվածում նստած մարդիկ, մինչև կոնկրետ մի գործի քննությունը, հիշո՞ւմ եք, որ երբևէ որևէ պիտակ կպցրած լինեն Մնացական Մարտիրոսյանին։ Ես էլ չեմ հիշում, ուրեմն հատուկ ձեզ համար այստեղ մենք ունենք ժամանակակից արվեստի սիմպոզիում՝ եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։