Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրից հետևում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում առաջնագծում էական փոփոխություններ չեն եղել. Բախմուտում և Մարինկայում շարունակվում են ծանր մարտերը, ռուսները փորձում են առաջ շարժվել նաև Ավդիևկայի շրջանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացնում է Բախմուտի, Ավդեևկայի և Մարինկայի ուղղություններով հարձակողական գործողություններ իրականացնելու վրա: Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի …

