Մեր թիմը թրծված է, մեզ էր ձեռնտու արտահերթ ընտրություններ անել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Մեզ համար մեծ տարբերություն չկար՝ ավագանու ընտրությունները տեղի կունենային հունիսի՞ն, թե՞ սեպտեմբերին, ընդամենը երեք ամսվա տարբերության մասին է խոսքը, և չեմ կարծում, որ դա որևէ էական բան փոխում է։ Այս մասին այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես վստահ եմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությանը պետք է ավելի ժամանակ նախապատրաստվելու ընտրություններին, ուղղակի սա ևս մեկ քաղաքական առիթ է՝ ևս մեկ մեղադրանք մեր կողմ հնչեցնելու, չնայած այս մեղադրանքն իրապես անհիմն է։ Վստահաբար, միգուցե մեզ ավելի ձեռնտու լիներ ավելի շուտ անել ընտրությունները»,- ասաց Ավինյանը։

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ ՔՊ-ն այլևս պատրաստվելու կարիք չունի՞, Ավինյանը պատասխանեց․ «Մենք, ընդհանուր առմամբ, մեր թիմը բավականին թրծված է բոլոր նմանատիպ գործընթացներով անցնելու, այսինքն՝ ընտրական գործընթացները մեզ համար սովորական երևույթ են։ Կարծում եմ՝ պատրաստվածության տեսանկյունից, միգուցե, մեզ ավելի ձեռնտու էր ավելի շուտ անել ընտրությունները, բայց մենք չենք գնացել օրենքը խախտելու ճանապարհով»։

Դիտարկմանը՝ միգուցե պատրաստված են, որովհետև ինքը դեռ 2022-ի օգոստոսից՝ «Սուրմալու»-ի ողբերգության օրերի՞ց էր սկսել քարոզարշավը, Ավինյանն ասաց․ «Մեկ տարի նույն հարցն ենք քննարկում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան