Ընդդիմությունն այսօր Աժ–ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցում կառուցողական չէր, քանի որ կենտրոնացել էր իր քաղաքական թիմի առաջնորդի հետ կապված դատական նիստերին․ ԱԺ-ում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Այսինքն՝ ընտրության համար առաջադրված երկու թեկնածուներից մեկը կոնկրետ գործի շրջանակներում ամբաստանյալ Քոչարյանին կալանավորել է, մյուսը՝ …

