ԱՄՆ-ը Երևանին ու Բաքվին վիճելի հարցերի լուծման համար առաջարկներ է ներկայացրել․ Պետքարտուղարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկները՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում վիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ երկու երկրների բանակցային գործընթացում «առաջընթաց կա»։

«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, ներառյալ, օրինակ, զորքերի դուրսբերումը սահմանային գոտուց, վիճելի հարցերի լուծման մեխանիզմները համաձայնագրում, որին փորձում ենք հասնել,  և Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն և անվտանգությունը։ Սրանք այն բազմաթիվ հարցերից են, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ մայիսի 1-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցություններում ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցություն է եղել երկու կողմերի միջև:

«Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է անել ամենավիճելի հարցերում։ Մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնցով կողմերին որոշ ձևակերպումներ ենք ներկայացրել, որոնք թույլ կտան հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք վերցրել են դրանք՝ դիտարկման»,- ասել է Հոգանը՝ նշելով, որ անցյալ շաբաթ խոսել է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե որ ուղղություններով է հնարավոր առաջ շարժվել։

Հոգանը շեշտել է նաև, որ ԵՄ-ն ևս շատ կարևոր դերակատարություն ունի բանակցային գործընթացում։

Իր հերթին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըքՔին շեշտել է, որ մի քանի օր առաջ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն առաջին կարևոր քայլն էր, որը թիմը դրել է սեղանին։ Այս հայտարարությունը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վերադառնալով 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների կարևորությանը՝ ԱՄՆ-ը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։