Հայաստանը նպատակ ունի արևային էներգիայի արտադրությունը 5 %-ից հասցնել 15 %-ի․ իսկ 2040 թ-ին՝ 60 %-ի․ Հնդկաստանում ՀՀ դեսպան

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Հայաստանը, որպես ստորագրած կողմ և նոր անդամ, նոյեմբերի 4-ին առաջին անգամ մասնակցել է Նյու Դելիում կայացած Արևային միջազգային դաշինքի (ISA) 7-րդ վեհաժողովին։

Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն այդ առթիվ իր խոսքում նշել է․ «Հայաստանը, միանալով այս միջազգային նախաձեռնությանը, հաստատակամ է զարգացնելու արևային էներգետիկայի ոլորտն ու նպաստելու էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 

Հայաստանը առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկային։ 2022-2030 թթ. իր էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակներում Հայաստանը նպատակ ունի արևային էներգիայի արտադրությունը 5%-ից հասցնել 15%-ի»։

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը հայտարարել է՝ գլխավոր նախագծերից են արևային կայանքների տեղադրման ծրագրերի իրականացումն ու մասնավոր հատվածի խրախուսումը․  «Աջակցություն է ցուցաբերվում նաև էլեկտրական տրանսպորտի ներկրումներին և լիցքավորման կայանների տեղադրմանը: 2040թ. համար Հայաստանը նպատակադրված է ունենալ 60% վերականգնվող էներգիայի բաժին՝ միջազգային համագործակցության միջոցով զարգացնելով դիմակայուն և կայուն էներգետիկ համակարգեր։Միջազգային Արևային Դաշինքի նպատակն է խթանել մաքուր և կայուն էներգետիկայի զարգացումը՝ հիմնվելով արևային էներգիայի կիրառման վրա։2025-2026թթ. համար Հնդկաստանն ու Ֆրանսիան համապատասխանաբար վերաստանձնել են դաշինքի նախագահությունն ու համանախագահությունը»: