Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։