Նյու Յորքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խնայել ջուրը երաշտի պատճառով

Լուրեր

27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
Բոլորը

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են ամբողջ քաղաքում երաշտի վտանգի մասին։ Քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ անցած հոկտեմբերին Նյու Յորքը 1869 թվականից ի վեր երկրորդ ամենաերկար առանց տեղումների շրջանն է ապրել։

Քաղաքապետ Էրիկ Ադամսը կոչ է արել բնակիչներին հնարավորինս խնայել ջուրը: Իշխանությունները նաև կարգադրել են քաղաքային ծառայություններին անցնել խնայողությունների ռեժիմի:

«Սկսելով հիմա ջրի խնայողությունը՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ ամռանը կարող ենք ջրել զբոսայգիները և լցնել լողավազանները, ինչպես նաև կանխել երաշտի հետ կապված ավելի ծանր իրավիճակը»,- ասել է Ադամսը:

Ջրի խնայողության վերաբերյալ խորհուրդներ են հրապարակվել քաղաքապետարանի կայքում։ Առաջարկությունները ներառում են սովորականից ավելի արագ ցնցուղ ընդունելը, սպասք լվանալիս ջուրն անջատելը, անսարք ծորակները վերանորոգելը և հրդեհային հիդրանտների արտահոսքի մասին համապատասխան մարմիններին տեղեկացնելը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի