Ադրբեջանական բանակի զինծառայող է կայծակնահարվել
Քաղաքականություն
24.05.2023 | 12:15Ադրբեջանի բանակի զինծառայող, 2003 թ-ին ծնված Դավուդ Ֆուադ օղլի Մամեդլին մահացել է կայծակի հարվածից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։
Մամուլի հրապարակումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զինծառայողի մահվան լուրը։ Գերատեսչությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում։ Կատարվում է քննություն։