Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում ամպրոպի ժամանակ տեղի ունեցած կայծակը խլել է տեղի 15 բնակիչների կյանք: Այս մասին գրում է Korrespondent-ը։ Մարդիկ զոհվել են գյուղական բնակավայրերում՝ Մուրշիդաբադում, Արևմտյան Միդնապուրում և այլ շրջաններում՝ դաշտում աշխատելու ժամանակ, հայտնում են լրատվամիջոցները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022 թվականին Հնդկաստանում կայծակի հարվածից զոհվել է 907 մարդ։ Տաթև Ֆռանգյան …

