Ժամանակացույցում որևէ փոփոխություն չկա․ ԱՄՆ Պետդեպը` Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղության փոխխոսնակ Վեդանտ Պատելը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները կասեցված են, թե շարունակվում են նախատեսվածի պես, քանի որ ադրբեջանական հարվածի հետևանքով 4 զինծառայող է զոհվել ԼՂ-ում, Պատելն ասել է, որ փոփոխություններ չկան։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր սպանվածների ընտանիքներին: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում: Ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Արտգործնախարարների հետ երեկվա հանդիպումները կառուցողական էին, և մենք շարունակում ենք զարգացնել այդ քննարկումների այսօր և վաղը, քանի դեռ խաղաղ բանակցությունները շարունակվում են։ Այսպիսով՝ ժամանակացույցում փոփոխություն չկա»,- ասել է Պատելը։

Անդրադառնալով  հարցին, արդյո՞ք երկու երկրների ԱԳ նախարարները կենտրոնացած են բանակցություններում լարվածության ֆոնին, Պետդեպի փոխխոսնակն ասել է․ «Ես նրանց խոսնակը չեմ, ուստի՝ ընդհանրապես տեղին չի լինի, որ բնութագրեմ։ Ինչ ես կարող եմ ասել, այն է, որ պետքարտուղարն ուղղակիորեն ներգրավված կլինի և շարունակում է անմիջականորեն ներգրավված լինել այս գործընթացում, ինչպես մեր թիմի մյուս անդամները, այդ թվում՝ կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդական Լուիս  Բոնոն»։

Պատելը նշել է, որ Բոնոն շարունակում է մնալ գագաթնաժողովի վայրում և անմիջականորեն ներգրավված լինել քննարկումներում: