Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Արգենտինան Հայաստանի Հանրապետության համար և, ընդհանրապես, հայերիս համար յուրահատուկ երկիր է: 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց մենք հնարավորություն ունեցանք արդեն որպես երկու երկներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա ևս …

