«Տիտան» բատիսկաֆի բեկորների հետ միասին, ենթադրաբար, մարդկային մասունքներ են հայտնաբերվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ատլանտյան օվկիանոսի հատակից «Տիտան» բատիսկաֆի բեկորների հետ միասին բարձրացվել են, ենթադրաբար, դրա կործանման ժամանակ զոհվածների աճյունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը, փոխանցում է Euronews-ը։

Նշվում է, որ նախօրեին դրանք հասցվել են կանադական Սենթ Ջոնսի նավահանգիստ։ Ծովային աշխատանքներն արդեն ավարտվել են։

Հաղորդվում է, որ բատիսկաֆի կորպուսի, հետնամասի հատվածների մասերը բարձրացվել են ծովի հատակից։

Սուզանավը հունիսի 18-ին մեկնել էր «Տիտանիկ» խորտակված նավի մոտ արշավի, որից հետո նրա հետ կապը կորել էր։ Հունիսի 22-ին հայտարարվել էր, որ բատիսկաֆում գտնվող բոլոր 5 մարդիկ համարվում են մահացած։ Բատիսկաֆում եղել են բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, ֆրանսիացի հետախույզ Պոլ-Անրի Նարջոլեն և Ստոկթոն Ռաշը՝ OceanGate-ի հիմնադիրը, որը կազմակերպել էր ճամփորդությունը և որին պատկանում էր սուզանավը։

Հաջորդ օրն արդեն «Տիտանի» բեկորները հայտնաբերվել էին։ Նախնական տվյալներով՝ դրա կորպուսը չի կարողացել դիմակայել օվկիանոսի խորքում ճնշմանը։

Էմմա Չոբանյան