ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Լեհաստանին 15 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգերի վաճառքին 

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին 15 միլիարդ դոլարի (13,7 միլիարդ եվրո) չափով հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգերի վաճառքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման շրջանակում Լեհաստանը կգնի 48 Patriot կայանք, դրանց համար 644 հրթիռ, ինչպես նաև տարբեր սենսորներ, օժանդակ սարքավորումներ և պահեստամասեր։ Չնայած այն հանգամանքին, որ գործարքը հավանության է արժանացել Պետքարտուղարության կողմից, Պենտագոնը դեռ չի հայտարարել, որ պայմանագիրը ստորագրվել է կամ բանակցություններն ավարտված են, ուշադրություն է հրավիրում Reuters-ը։

Ամերիկյան զենքի նկատմամբ եվրոպական երկրների հետաքրքրությունը մեծացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայում ռազմական գործողությունների համար, նշում է գործակալությունը։

Ապրիլին երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, որը միաժամանակ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր է ստեղծել «Եվրոպայի ամենաուժեղ ցամաքային բանակը»։

Տաթև Ֆռանգյան