Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն ԼՂ-ի շրջափակումն ու վերջ տան հումանիտար ճգնաժամին․ Amnesty International

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի ապօրինի շրջափակմանն ու այնտեղ խորացող հումանիտար ճգնաժամին։

«Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է բոլոր տեղաշարժերը Լաչինի միջանցքով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդ ժամանակից ապավինում էին ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են օգնության ավտոշարասյունների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամը խորանում է»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ հունիսի 26-ից Կարմիր խաչին թույլատրվել է վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս ունեն։

Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանին՝ վերացնել Արցախի շրջափակումը։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան