Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Երևանն անտեսել է Լաչինի ճանապարհի «անօրինական օգտագործումը դադարեցնելու»՝ Բաքվի կոչերը, որի արդյունքում Ադրբեջանը որոշել է անցակետ տեղադրել։ «Լաչինի ճանապարհը բաց է և կշարունակի բաց մնալ։ Անցակետը կապահովի դրա օգտագործման թափանցիկությունն ու անվտանգությունը»,- ասել է Բայրամովը։ Նա նաև ասել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է զուգահեռ հսկողություն իրականացնել …

