Էրդողանի իշխանությունը խստացնում է դպրոցների վերահսկողությունը և կրթօջախներում իմամների ու քարոզիչների նշանակում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում տարրական և միջնակարգ դպրոցներում իմամներին և քարոզիչներին որպես «հոգևոր ուսուցիչներ» նշանակելու փորձնական նախագիծը բողոքներ է առաջացրել Էգեյան ծովի նավահանգստային Իզմիր քաղաքում, որը երկրի ընդդիմության հենակետն է, գրում է Al Monitor-ը։

Նախագիծը, որը հայտնի է որպես CEDES («Ես պաշտպանում եմ իմ միջավայրը և պահանջում եմ իմ արժեքները»), մտավախություն է առաջացրել, որ Թուրքիայի կրոնական գործերի տնօրինությունը (Դիյանեթ), քաջալերված ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակով, իշխող ուժի երկու արմատական իսլամիստ գործընկերների հետ համագործակցելով՝ կավելացնի ջանքերը կրթական համակարգում իր դերը բարձրացնելու համար:

«Սա անմեղ ծրագիր չէ, որը նպատակ ունի շրջակա միջավայրի մասին իրազեկել և առօրյա խնդիրների վերաբերյալ արժեքների վրա հիմնված ուղեցույց տրամադրել։ Սա ևս մեկ փորձ է՝ սուննի իսլամական կենսակերպը պարտադրել երեխաներին և խաթարել աշխարհիկ կրթական համակարգը, որը պետք է սահմանադրական պաշտպանության ներքո լինի»,- ասել է Egitim-Sen ուսուցիչների արհմիության նախագահ Նեջլա Քուրուլը՝ հավելելով, որ Դիյանեթը կամաց-կամաց  թափանցում է կրթության ոլորտ։

Հանրությունը նախագծին արձագանքել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իզմիրի Կրոնական գործերի մարմինը ծանուցել է ավելի քան 800 տարրական և միջնակարգ դպրոցներին՝ իմամներ և քարոզիչներ նշանակել՝ աշակերտներին հոգևոր ճանապարհով ուղղորդելու համար: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի ծնողական ասոցիացիաներ, ձախ համայնքային կենտրոններ և ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) գլխավորությամբ, բազմակրոն համայնքներում ցույցեր են անցկացրել «Ուսուցիչները՝ դպրոցներում, իմամները՝ մզկիթներում» կարգախոսներով։

Անցյալ շաբաթ Egitim-Sen-ը նախագիծը չեղյալ համարելու խնդրանքով դիմել էր՝ հիմնավորմամբ, որ սուննի հոգևորականների նշանակումը դպրոցներում որպես խորհրդատու խարխլում է կրթության աշխարհիկության սահմանադրական սկզբունքը և խտրականություն է առաջացնում տարբեր դավանանքների պատկանող աշակերտների միջև:

Լրատվամիջոցը նշում է, որ Կրթության, Երիտասարդության և սպորտի նախարարությունների ու Կրոնական հարցերի տնօրինության միջև 2021 թվականին ստորագրված արձանագրությամբ հոգևոր խորհրդականների նշանակումը սառցաբեկորի գագաթն է: Երեք պետական մարմինների միջև 10 էջանոց արձանագրությունը հիմնում է «Արժեքների ակումբ» ամբողջ Թուրքիայի դպրոցներում։

Քուրուլը պատմել է, որ ԱԶԿ-ի երկու տասնամյակների տիրապետությունը ստեղծել է հոգևորականների մեծ խումբ Իմամ Հաթիպի պետական դպրոցների ընդլայնման ծրագրի միջոցով, որն առաջարկում է լայնածավալ կրոնական դասընթացներ:

«Այժմ նրանք նոր կադրեր են ստեղծում իմամների համար բյուրոկրատիայում, հատկապես՝ կրթության ոլորտում, որը նրանք համարում են առանցքային երիտասարդ մտքերի ձևավորման գործում»,- ասել է նա։

Ըստ Քուրուլի՝ հիմա պետք է ցույց տալ արձագանք, քանի որ այս նախագծի ճարտարապետները կօգտագործեն ամառը՝ ենթակառուցվածքներ ստեղծելու և դպրոցից դուրս գործողություններ սկսելու համար՝ երիտասարդների վրա ազդելու նպատակով։

«Քանի՞ իմամ, քարոզիչ և իմամ Հաթիպի շրջանավարտ է նշանակվել Թուրքիայի տարբեր դպրոցներում։ Կչեղարկե՞ք այս նախագիծը, որը խաթարում է աշխարհիկ կրթական համակարգը և մեծացնում է բևեռացումը երկրում»,- նման հարցերով է դիմել կրթության նոր նախարար Յուսուֆ Թեքինին Իզմիրից CHP-ի պատգամավոր Դենիզ Յուջելը։

Նա լրատվամիջոցին հայտնել է, որ դեռևս պատասխան չի ստացել։

Էմմա Չոբանյան