ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ» փառատոնը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս տարի փառատոնն անցկացվում է մայիսի 7-ից հոկտեմբերի 31-ը։ Փառատոնը բացվել է հուշ-համերգով՝ նվիրված ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանին և Ռուբեն Սարգսյանին։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: …

