Լիտվան, Լատվիան և Լեհաստանը դիմել են ՆԱՏՕ-ին՝ Մինսկից եկող սպառնալիքների պատճառով

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան, Անջեյ Դուդան և Էգիլս Լևիտսը նամակով դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և դաշինքի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել՝ հակազդելու ՆԱՏՕ-ի զարգացման հետ կապված սպառնալիքներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը, մասնավորապես, Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայման մասին է։ Սույն քայլը Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի կոպիտ խախտում է և այն բանի հաստատումը, որ «սույն փաստաթուղթն այլևս չի գործում», կարծում են երեք երկրների ղեկավարները։

Նաուսեդան, Դուդան և Լևիտսը նաև նշել են, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման վարձկանների և դրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի տեղափոխումը Բելառուս կստեղծի «քաղաքական կայունության ռիսկեր» այդ երկրում և, որպես հետևանք, հղի կլինի «միջուկային զենքի նկատմամբ վերահսկողության հնարավոր կորստով»:

Դիմումի հեղինակները կարծում են, որ Բելառուսը կարող է նաև զանգվածային միգրացիայի ալիք բարձրացնել երրորդ երկրներից դեպի ԵՄ։

Նշվում է, որ Բելառուսի ժողովուրդը ՆԱՏՕ-ից հստակ ուղերձի կարիք ունի, որ դաշինքի համար կարևոր է ժողովրդավարական, կայուն և բարգավաճ Բելառուսը, որը «չնվաճված է Ռուսաստանի կողմից և չի օգտագործվում» Կրեմլի քաղաքացիական պայքարում: