Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
Քաղաքականություն
07.07.2023 | 23:26ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ:
Այս մասին կարգադրագիր է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը։
Պատվիրակության կազմում են` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: