Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս …

