Բաքուն Երևանը համարում է Ադրբեջան․ ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ի կառուցողականությունն արդյունք չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային նկրտումների հերթական բացահայտ քարոզչություն․ պաշտոնական Երևանն այսպես է արձագանքել Baku TV-ի եթերում եղանակի տեսության հեռարձակման ժամանակ ցուցադրված կադրերին։ Դրանցում ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերն ու Երևանը ներկայացվում են որպես Ադրբեջան։

«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Չնայած Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կողմերի հանձնառությանը՝ Բաքվի տարբեր պաշտոնյաներ, Ալիևի գլխավորությամբ, շարունակում են խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրենց հավակնությունների մասին։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի այդ քայլն արդեն տարածքային պահանջ չէ, այլ ինքնիշխան պետության գոյության մերժում։ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսպիսի դրսևորումները Հայաստանին անընդհատ ճնշման ենթարկելու միտում ունեն։

Երկու օր առաջ էլ Ալիևը Բաքու ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե Հայաստանն է խոչնդոտում դրա բացմանը։ Երևանից, սակայն, արձագանքել են այս մեղադրանքին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ պատրաստ են կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բայց դա տեղի չի ունենում այն պատճառով, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանը շրջափակման մեջ պահելու՝ երեք տասնամյակ շարունակվող իր քաղաքականությունից։ Այս և նմանատիպ տարբեր դրվագներ հաշվի առնելով՝ քաղաքագետը եզրակացնում է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու  իրական նպատակ չունի։

Այն, որ Արդբեջանը փորձում է տապալել բանակցային գործընթացը և խաղաղության օրակարգը, պարբերաբար բարձրաձայնում են նաև Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմը խնդրահարույց է համարում, օրինակ, այն, որ ի հեճուկս կողմերի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությանը, Բաքուն մինչ այժմ այդ մասին չի խոսել՝ կոնկրետ տարածք նշելով, ինչպես դա արել է Հայաստանի վարչապետը՝ հրապարակային հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86․600 քառակուսի կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն անգամ  փորձում էր բացատրել, թե ինչու է դա անում։

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հիմնավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հայտարարությունը, այդ երկրից ոչ միայն չհնչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելու պատրաստակամություն, այլ հակառակը՝ շարունակվում են ռազմատենչ հայտարարություններն ու  սպառնալիքները։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ հայկական կողմը որքան էլ փորձի կառուցողական երևալ, միևնույն է, դրանից շոշափելի արդյունք չի ունենա։ Քաղաքագետի գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են թույլ մարդիկ, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումները չեն դադարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան