Ուկրաինայում պատերազմը արդեն ավելի քան 9,000 խաղաղ բնակչի կյանք է խլել․ ՄԱԿ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սկզբից՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր զոհված խաղաղ բնակիչների թիվը, ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 9 հազարը։ Զոհվածների թվում ավելի քան 500 երեխա կա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ի փորձագետները շեշտում են, որ զոհված խաղաղ բնակիչների թիվն իրականում շատ ավելին կարող է լինել, քանի որ բերված թվերը միայն փաստագրված և հաստատված զոհերն են։

«Այսօր մենք նշում ենք ևս մեկ տխուր հանգուցալուծում պատերազմում, որը շարունակում է ահավոր քաղաքացիական զոհերի պատճառ դառնալ Ուկրաինայում»,- ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության փոխնախագահ Նոել Կալհունը՝ պատերազմի մեկնարկի 500-րդ օրվա նախօրեին:

Դիտորդական առաքելությունը նշել է, որ մահացածների և վիրավորների ընդհանուր ամսական թիվը, 2022 թվականի համեմատ, այս տարվա սկզբին նվազել է, սակայն մայիսին և հունիսին միջին ցուցանիշը կրկին աճել է։

Մոնիթորինգային առաքելության տվյալներով, որը 2014 թվականից աշխատում է Ուկրաինայում, վերջին 500 օրվա ընթացքում երեք անգամ ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, քան Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների նախորդ ութ տարիների ընթացքում։