Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներն ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենան ՌԴ տնտեսության վրա․ ԵՀ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները ժամանակի ընթացքում կավելանան, և դա ավելի երկարաժամկետ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) գնահատականը։

Փաստաթղթում նշվում է, որ եվրոպական բլոկի պատժամիջոցները նվազեցրել են Ռուսաստանից ներմուծումը մոտ 91 մլրդ եվրոյով, իսկ ԵՄ-ից արտահանումը՝ 48 մլրդ եվրոյով։

«Պատժամիջոցները զգալիորեն խաթարել են Ռուսաստանի արդյունաբերական և տեխնոլոգիական ներուժը: Այդ ազդեցությունները ժամանակի ընթացքում կավելանան, քանի որ միջոցառումները կառուցվածքային, երկարաժամկետ ազդեցություն կունենան Ռուսաստանի բյուջեի, ֆինանսական շուկաների, օտարերկրյա ներդրումների և նրա արդյունաբերական և տեխնոլոգիական բազայի վրա»,- ասված է ԵՀ գնահատականի մեջ։

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել շուրջ 1500 անձի և 250 կազմակերպության նկատմամբ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո՝ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից մինչև անցած տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժումը:

Գնահատման մեջ նշվում է, որ եվրոպական արդյունաբերությունը մի քանի «լուրջ խափանումներ» է արձանագրել մատակարարման շղթայում՝ կապված հազվագյուտ գազերի ներմուծման հետ, ինչպիսիք են նեոնը և քսենոնը, որոնք օգտագործվում են չիպերի արտադրության համար: ԵՄ-ի և Չինաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումները, որոնք տարանցվում են Ռուսաստանի տարածքով, նվազել են, իսկ փայտանյութի ներմուծման արգելքը, ինչպես նաև ռուսական հակաքայլերը նպաստել են գների բարձրացմանն ու մատակարարման որոշ խնդիրներին: