Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի երկկողմ հանդիպումը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին կառավարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

