Եվրոպայում անոմալ շոգեր են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ցերբերուս անտիցիկլոնը հարավային և կենտրոնական Եվրոպա է բերել ծայրաստիճան շոգ, որը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կուժեղանա հանգստյան օրերին: Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է Associated Press գործակալությունը։

Հուլիսի 14-ից միջերկրածովյան Եվրոպայի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի 45 աստիճանի: Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը հետևում է Ցերբերուսին, նախազգուշացրել է, որ ջերմային ալիքը կտարածվի նաև դեպի հյուսիս։

«Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կբախվեն հզոր ջերմային ալիքի հետ, Սիցիլիա և Սարդինիա կղզիներում սպասվում է մինչև 48 աստիճան շոգ»,- հայտնում է գործակալությունը:

Որոշ երկրների իշխանությունները միջոցներ են ձեռնարկում բնակչությանն անոմալ շոգի ազդեցությունից պաշտպանելու համար։ Այսպես, Հունաստանում փոխվել են պետական կառույցների և մասնավոր հատվածի աշխատանքի ժամերը։ Մարդիկ SMS հաղորդագրություններով տեղեկացվում են փողոցում գտնվելու վտանգի մասին։

Կիպրոսի իշխանությունները կղզու բնակիչներին հորդորել են խուսափել անտառապատ տարածքներից՝ հրդեհների առաջացման վտանգի պատճառով։ Իսկ Իտալիայում գովազդային արշավներ են սկսել՝ քաղաքաբնակներին հիշեցնելով իրենց ընտանի կենդանիներին խնամելու և պարբերաբար տարեց հարազատներին այցելելու մասին:

Տաթև Ֆռանգյան