Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարեւորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը եւ համակարգված աշխատանքը, ինչն իր դրական եւ տեսանելի ազդեցությունը կունենա …