Ֆրանսիայի սենատի նախագահը հայտարարել է ՀՀ-ին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին
Քաղաքականություն
14.07.2023 | 19:10Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։ Այսա մասին Լարշեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Լարշեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։
🇫🇷🇦🇲 – Au @Senat avec @alensimonyan, Président du Parlement #arménien. J’ai demandé la réouverture immédiate du couloir de Latchine qui relie l’Arménie et le Haut-Karabagh & l’accélération de la livraison d’armes défensives par la France à l’Arménie pour assurer sa sécurité ! pic.twitter.com/nYmgfDMBim
— Gérard Larcher (@gerard_larcher) July 13, 2023