Հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաժողովին մասնակցում են ՀՀ և ՌԴ բուհերի, գիտական կազմակերպությունների, նախարարությունների, համապատասխան հաստատությունների և բիզնես համայնքի՝ ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Հայ-ռուսական գիտակրթական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են ՌԴ …

