1960թ. վեր առաջին անգամ Հոլիվուդի դերասանները միացել են սցենարիստների գործադուլին

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոլիվուդյան դերասանները միացել են մայիսից սկսված սցենարիստների գործադուլին։ Հոլիվուդի և ամերիկյան հեռուստատեսության ավելի քան 160.000 դերասաններ ուրբաթ օրվանից դադարեցնում են նկարահանումները, ինչպես նաև չեն մասնակցի գովազդային արշավների և ներկա չեն լինի պրեմիերաներին, գրում է Euronews-ը։

Կինոդերասանների գիլդիայի արհմիությունը՝ SAG-AFTRA-ն, հայտարարել է գործադուլ մեկնարկի մասին՝ այն անվանելով  «վերջին փաստարկը» այն բանից հետո, երբ կինոստուդիաների հետ ավելի բարձր աշխատավարձերի և կինոարտադրության մեջ արհեստական ​​բանականության կիրառման սահմանափակումների վերաբերյալ բանակցությունները ձախողվել են։

«Ամբողջ բիզնես մոդելը փոխվել է սթրիմինգի, թվայնացման, AI-ի միջոցով։ Սա պատմական պահ է։ Սա ճշմարտության պահն է։ Եթե ​​հիմա ոտքի չկանգնենք, բոլորս էլ փորձանքի մեջ կլինենք: Մեզ բոլորիս կարող են փոխարինել մեքենաներով»,- ասել է SAG-AFTRA-ի նախագահ Ֆրեն Դրեշերը։

Այն բանից հետո, երբ արհմիությունը հայտարարել է գործադուլի մասին, «Օպենհեյմեր» ֆիլմի դերասաններ Կիլիան Մերֆին, Մեթ Դեյմոնն ու Էմիլի Բլանտը Լոնդոնում լքել են ֆիլմի պրեմիերան։

Աշխատավարձի շուրջ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են երկրորդական դերակատարներին, քանի որ պայմանագրերը Հոլիվուդի աստղերի հետ կնքվում են հատուկ պայմաններով, սակայն նրանցից շատերը հայտարարել են գործադուլին իրենց մասնակցության մասին՝ ի նշան գործընկերների հետ համերաշխության։

Վերջին անգամ Հոլիվուդի դերասաններն ու սցենարիստները համատեղ գործադուլ են անցկացրել 1960 թվականին։

Էմմա Չոբանյան