Պատրաստվում ենք Պուտինին օգոստոսին հյուրընկալել Թուրքիայում․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Սկյութար թաղամասում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի մասին, հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք պատրաստվում ենք օգոստոսին հյուրընկալել պարոն Պուտինին Թուրքիայում։ Մենք համաձայն ենք Սևծովյան հացահատիկային միջանցքի երկարաձգման հարցում։ ՄԱԿ-ից պարոն Գուտերեշը նամակ է հղել պարոն Պուտինին, հուսով եմ՝ այս նամակով, մեր և Ռուսաստանի համատեղ ջանքերով կապահովենք հացահատիկային գործարքի երկարացումը»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

Ավելի վաղ էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրը որոշված չէ։ Պեսկովը նաև հիշեցրել է, որ Պուտինը «ներկայացրել է իր դիրքորոշումը հացահատիկային գործարքի վերաբերյալ», և որ նոր բան դեռ չկա։

Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը գործարքին, քանի որ Մոսկվայի շահերին առնչվող ոչինչ չի արվել դրա շրջանակում։

Էմմա Չոբանյան