ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Լուրեր

06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Բոլորը

2023 թ. հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա են եղել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ծնողների, հարազատների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:

Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին: