Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել և կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում տարաձայնությունների վերացման համար երեք ուղղություններով, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը։ «Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև …

