Ինչո՞ւ է արդեն Ադրբեջանի կողմից 120,000 հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել․ Օկամպոն հիմնավորումներ է ներկայացրել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, Global Practice Hub-ի հիմնադիր, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոն X-ում պարզաբանել է, թե ինչու է արդեն Ադրբեջանի կողմից 120,000 հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել։

«Ինչո՞ւ է արդեն Ադրբեջանի կողմից 120,000 հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել։ Հանցագործությունը մանրակրկիտ սահմանվում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածում, ներառյալ հինգ ենթաակտերում:

«Խմբի կենսագործունեության պայմանների միտումնավոր ազդեցությունը, որը հաշվարկված է նրա ֆիզիկական ոչնչացման համար» բնորոշումը II հոդվածի (c) կետի ներքո է։

Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին սննդով, դեղորայքով և կենսական անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու միակ միջանցքի լիակատար շրջափակումն արդեն իսկ ստեղծել է նման պայմաններ»,- գրել է Օկամպոն։

Փաստաբանը պարզաբանում է, որ օրենքը չի պահանջում բուն «ոչնչացում», բավական է «ֆիզիկական ոչնչացման» համար պայմաններ «ստեղծելը», այսպիսով, 2-րդ հոդվածով սահմանված ցեղասպանությունն արդեն իրականացված է։

«Դեռևս հնարավոր է կանխել ցեղասպանության այլ ձևերը, ինչպիսիք են՝ (ա) խմբի անդամների սպանությունը, և (բ) խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից 153 պետությունները պարտավորվել են կանխել և պատժել ցեղասպանությունը։ Այժմ առաջնահերթ խնդիրն է՝ վերջ տալ ցեղասպանությանը, որն արդեն իրականացվել է II հոդվածի (գ) կետի համաձայն՝ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը և կանխելով սպանությունների միջոցով նոր ցեղասպանությունը»,- գրել է Օկամպոն՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար, առաջիկա օրերին կքննարկի խնդիրը։

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը 153 պետությունների թվում են, որոնք վավերացրել են «Ցեղասպանության կոնվենցիան» պայմանագիրը։