Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և գյուղական բոլոր բնակավայրերը կունենան քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ուղեցույց ծառայող ծրագրային …

