Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի Սեյրան Օհանյանի ու ևս 11 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Դրա միայն մեկ դրվագն է վերաբերում Խաչատուրովին։ Ըստ մեղադրանքի՝ 2009 թվականին Պաշտպանության նախարարության և Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի միջև կնքվել է ՊՆ ենթակայության ներքո գտնվող զորամասի անօտարելի հողատարածքի և դրա վրա առկա շինությունների առքուվաճառքի …

