Ի՞նչ իրավունքներ կարող է խոստանալ Ալիևն արցախահայերին․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է երեք տարի առաջ։ Հայաստանը համաձայնել է Բաքվի գրեթե բոլոր պահանջներին՝ դրա դիմաց պահանջելով Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքներ։ Բաքուն պնդում է, որ նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։

Լրատվականը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամայն միանշանակ է արտահայտվել՝ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ադրբեջանական անձնագրեր ստանան, կա՛մ լքեն տարածաշրջանը։ Ավելին, թե՛ նա, թե՛ իր պաշտոնյաները բազմիցս ասել են, որ անձնագրի հետ միասին՝ Ղարաբաղի հայերին երաշխավորում են նույն իրավունքները, ինչ ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։

Այս հայտարարությունները թերահավատ մեկնաբանություններ են առաջացրել, որոնցում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատ է, և հաշվի առնելով դպրոցներում հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կվերաբերվեն այստեղ էթնիկ հայերին որպես համաքաղաքացիների։

Չնայած արցախահայերը դեռևս չեն հայտարարել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու իրենց ցանկության մասին՝ BBC-ն կապվել է Ադրբեջանի Քաղաքացիներին ծառայությունների մատուցման պետական գործակալության (ASAN) հետ՝ հարցնելով, թե ուր պետք է դիմեն Ղարաբաղի հայերը, եթե ցանկանում են ստանալ ադրբեջանական անձնագրեր: Լրատվականին խորհուրդ են տվել զանգահարել ՆԳՆ։ Նախարարությունը դեռևս չի արձագանքել զանգերին, ինչպես նաև Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը։

Որոշ փորձագետներ, այդ թվում՝ լրատվականի հետ զրուցած քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, կարծում են, որ Ադրբեջանի իշխանությունները պարզապես փորձում են հայերին դուրս մղել Ղարաբաղից։ Քաղաքագետի խոսքով՝ երբ լսում է, որ հայերը կստանան նույն իրավունքները, ինչ ադրբեջանցիները, ինքն իրեն հարց է տալիս՝ ի՞նչ իրավունքներ։

«Սա միապետություն է, որտեղ 1969 թվականից ի վեր կարճ ընդմիջումով իշխում է մեկ ընտանիք։ Պատկերացրեք, որ երկրում որոշ հայեր իրավունքներ կունենան, իսկ մյուսները [ադրբեջանցիները]՝ ոչ։ Անհավանական է»,- ասում է Իսկանդարյանը։

Նրա հետ համաձայն է ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսը. «Ստացվում է, որ Ադրբեջանում ամենուր աննորմալ ընտրություններ են, բայց մի մասում՝ ոչ, այդպես չի լինում»։

Ադրբեջանը տարբեր միջազգային վարկանիշներում և զեկույցներում հանդես է գալիս որպես Հարավային Կովկասի ամենաքիչ ժողովրդավարական երկիր։ Բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ անցել են բանտերով, ռեժիմի բազմաթիվ քննադատներ լքել են Ադրբեջանը։

Ընդդիմությունը գրեթե ներկայացվածություն չունի խորհրդարանում, իսկ նախագահական ընտրություններին ներգրավված մի քանի թեկնածուներ կա՛մ գործող նախագահ Ալիևի կողմնակիցներն են եղել, կա՛մ հասարակությանը գրեթե անհայտ քաղաքական գործիչներ:

Freedom House-ի ազատության ինդեքսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարվում է մասամբ ազատ, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ։

Ըստ ադրբեջանցի պատմաբանի՝ եթե հայերը լինեն Ադրբեջանի կազմում և ապահով լինեն, ապա կարող են միջազգային մակարդակով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պահանջել, որ Ադրբեջանը կատարի ազգային փոքրամասնությունների իրավունքների և, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները։

«Սա կօգնի նաև Ադրբեջանին, քանի որ այն, ինչ չկարողացավ անել ադրբեջանական ընդդիմությունը, կանեն հայերը։ Ընդդիմության համար հայերը կարող են դառնալ երկիրը ժողովրդավարացնելու լոկոմոտիվը»,- ասում է Յունուսը։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ հայերին ստիպել ինքնակամ հեռանալ։

«Նրա [Ալիևի] խնդիրն է՝ ստիպել բոլորին հնազանդվել իրեն, բայց կա մի տարածաշրջան, որն իրեն չի ենթարկվում, սրանք այլ փորձ ունեցող մարդիկ են։ Համաձայնել Ադրբեջանում հայերի ներկայությանը, ստիպել հայերին հավատալ իրենց խոսքին, նույնն է, թե հրավիրել երկրից փախած ընդդիմադիրներին՝ նրանց անվտանգություն խոստանալով»,- ասում է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտը։