Գնալով շատանում են ՔՊ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ քրեական գործերը, հատկապես՝ կոռուպցիոն բնույթի։ Վերջերս Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ֆինանսական միջոցների ենթադրյալ չարաշահումների մեղադրանքով։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ կասկածներ է հայտնել դատաիրավական համակարգի կայացրած որոշումների հետ կապված․ «Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող …